Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի կաթվածով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված ադրբեջանցուն վիրահատել են. Sputnik Արմենիա

Մարտ 19,2021 16:11

Sputnik Արմենիա. Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Մեր տեղեկություններով՝ հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031