«Հասկանում ենք՝ ընդդիմությունը ցանկություն ունի որեւէ բախում հրահրելու, եւ դա իրենք չեն թաքցրել։ Իրենց պետք է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում ինչ-որ մեկի քթից արյուն գա, որի վրա իրենք կկառուցեն հերթական լարվածությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խոսելով «Հայրենիքի փրկության շարժման» մասին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց․ «Նման բան չի լինելու։ 17+ ուժերը փակուղում են։ Երեսուն հոգով երկու փողոց են արգելափակել եւ իրավիճակ են ստեղծել, որից ուզում են դուրս գալ։ Երազում են, որ ոստիկանությունը գործողություն անի, եւ իրենք իրենց դեմքը պահպանելով՝ լքեն փողոցը։ Պնդում եմ, որ ընդդիմությունը փակուղում է»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժումն» ի սկզբանե դատապարտված է եղել ձախողման․ «Քաղաքացիներն այդ ագրեսիան եւ ատելությունը մերժում են, չեն ընդունում նման բաներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ