Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել՝ Electric Yerevan վերնագրով:
Դրանում տեղ են գտել 2008թ. հետո Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժումները, այդ թվում` կադրեր Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից, 2013թ. հետընտրական ցույցերից, «Էլեկտրիկ Երևանից», 2016թ. Սասնա ծռերի ցույցերից, 2018թ. հեղափոխությունից:
«Այն գրվել է 2015թ՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան» շարժումից, երբ մարդիկ արձագանքում էին կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի գների առաջարկվող բարձրացմանը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չեղավ, ժողովուրդը հաղթեց»,- գրել է Թանկյանը Twitter-ում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
1/2 - Here's a teaser of “Electric Yerevan” from the Elasticity EP. It was written in 2015 inspired by the Electric Yerevan protests in Armenia where people reacted to a proposed hike in electricity prices by the government. The price hike was scrapped and the people prevailed. pic.twitter.com/9MLe4zVUdk
— Serj Tankian (@serjtankian) March 15, 2021
շատ լաւ ձեռնարկ. որովհետեւ մեծագոյն ձախողութենէ մը ետք ամէնէ ճիշդ եւ արդիւնաւէտ ընելիքը անցեալի կիսայաջողութիւնները յիշել եւ ծանուցելն է։
system of a clown