«Պարոն Արշակյանն իմ լավ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն։ Ես ինքս դատապարտում եմ եւ վստահ եմ՝ ինքը նույնպես ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հասկանում եմ, որ այսօր սադրանքներն ու լարված իրավիճակն ազդեցություն ունենում են, բայց որեւէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրելու եւ ագրեսիվ գործունեությամբ հանդես գալու։ Պարոն Արշակյանն առաջին իսկ պահից ասել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, ինչը եւս մեկ անգամ պատիվ է բերում նրան»,-համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ