Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում ազատ ոճի Հայաստանի հավաքականի անդամներ՝ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը եւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը այսօր կարող էին սփոփիչ գոտեմարտերում մրցանակային տեղ զբաղեցնել: Սակայն մեր երկու ըմբիշներն էլ չկարողացան օգտվել ընձեռված հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ