«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը որոշում չի կայացրել՝ մասնակցի՞ ընտրություններին, թե ոչ, բայց խնդիր ունի իր թիմակիցներին ոգեւորելու եւ իր շուրջը համախմբելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀԿ նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն մեծ եւ պրոֆեսիոնալ թիմ ունի՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը հեշտությամբ կարող է պաշտոն թողնել, իսկ քաղաքական խրամատը լքող չի, Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Նա մի անգամ է պաշտոն թողել, այն էլ՝ ստիպված։ Նման արտահայտություններ անելը ճիշտ չի, տեղին չի, որովհետեւ մարդիկ հիշում են նրա բոլոր պաշտոնները, ինքն իրեն տուն նվիրելը․․․Նա անգամ իր տունը չէր կարողանում թողնել, ի՞նչ պաշտոն թողնելու մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է մնացածին, շատ ուրախ լինեմ, որ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը եւ մնացած բոլորը մասնակցեն ընտրություններին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ