«Չեմ բացառում, որ ընթացքում կունենանք ԱԺ նիստ, որի ժամանակ «կողմ» կքվեարկենք նոր ընտրական օրենսգրքին, կքննարկենք այն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին սպասվելիք ընտրություններին։
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մինչեւ ընտրությունները ռազմական դրության ռեժիմը կչեղարկվի։
Նա հստակ չգիտի՝ ընտրական օրենսգրքի որոշ կետեր կփոխվե՞ն, թե փոփոխություններն ավելի ծավալուն կլինեն, բայց քննարկումներ են ընթանում։
Ինչ վերաբերում է նախկինում իշխանություն եղած քաղաքական ուժերի մասնակցությանը, Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ պետական ռեսուրսի օգտագործում ժամանակին եղել է, եւ հիմա էլ փորձելու են ինչ-որ ռեսուրսներ օգտագործել․ «Վստահ եմ՝ իրավապահ մարմինները թույլ չեն տա փող բաժանելու ընդունված տրամաբանությունը եւ այլ հնարքները, որոնք օգտագործել են նախկինները քսան տարում»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմի շանսերը բարձր են գնահատվում, որովհետեւ նախկիններն առանց կեղծիքների չեն կարողացել ընտրվել․ «Պետական ռեսուրսին մոտ գալու թեւերը հիմա կտրված են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ