Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գոնե ձեր մասին մտածեք, պարո՛ն Վարդանյան, ձեր մասին էլ չեք մտածում». Մարուքյանը «սպառնում է» Վլադիմիր Վարդանյանին ԵԽ-ում անգլերեն պատմել

Մարտ 19,2021 13:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը վստահեցրեց, որ սա դատական համակարգի բարեփոխում չէ, չարեփոխում է ու դատավորի անկախությանն են վնասելու. «Ուզում եք դատավորներին վերահսկեք ԲԴԽ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում դատավարության մեջ փոփոխություն մտցնել եւ սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե ակտը բեկանվում է, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի կատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել: ԲԴԽ-ին հնարավորություն եք տալիս որոշել, թե որ դատական գործը որ դատական ակտը քննի: Եթե ձեզ պետք լինի՝ կարող եք ասել՝ այսպիսի արդյունք պետք է լինի, չլինի՝ գործը կտանք ուրիշ դատավորի»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ վստահեցրեց, որ հերթական անգամ դատաիրավական համակարգը փչացնում են. «Ես, որպես փաստաբան եղած մարդ, չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է փաստաբանի, պաշտպանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել, նաեւ ապրիորի դատավորների վարույթում եղած գործերը տանել այս կողմ, այն կողմ: Դատավորը նաեւ ներքին անկախություն պետք է ունենա: Ժողովուրդ ջան, նայեք ինչ է առաջարկում իշխանությունը՝ քրգործով պաշտպանների իրավունքները սահմանափակել: Չի եղել ՀՀ-ում իշխանություն, որ իշխանությունից հետո քրգործերով պաշտպանների կարիք չունենա, գոնե ձեր մասին մտածեք, պարո՛ն Վարդանյան, ձեր մասին էլ չեք մտածում: Պատկերացրեք, դատավորից գործը վերցնում են, տալիս ուրիշ դատավորի: Ինչի՞ համար է վերցվում: Ասենք, մի վաշխառուի քրգործ է քննվում, մեկից ինչ-որ բան պետք է խլեն, տեսնում են՝ դատավորն ուզում է արդարադատություն իրականացնի՝ հօգուտ քաղաքացու, դատավորին փոխում են, տալիս են գործը այն դատավորին, որն իրենց ուզածը կանի, շատ պարզ է: Մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություն տալիս: Բա, պարոն Վարդանյան ջան, լավ կանեք այս նախագիծը հետ վերցնեք, մենք պրոբլեմներ ենք ունենալու ԵԽ-ում: Այնտեղ ես ձեզ կասեմ անգլերեն»:

Կարեն Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը ականներ է դնում այս օրենսգրքի մեջ:

Դժգոհ էր նաեւ «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը, որը թերություններ էր նկատել նախագծում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031