Այսօր ԱԺ արտահերթ նիստում Թագուհի Թովմասյանը հայտարարեց «Արցախ» նախաձեռնություն ձեւավորելու մասին: Երբ ելույթ էր ունենում, տեղից սկսեց բորբոքվել «Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով՝ «այ քեզ բա՜ն» եւ այլն: Թագուհի Թովմասյանը հորդորեց մոտենալ ամբիոնին ու ասելիքը ամբիոնի մոտից ասել, ոչ թե տեղից ռեպլիկներ անել:
Ավելի ուշ Թովմասյանը դիմեց Անդրանիկ Քոչարյանին. «Մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, ես ձեզ ուղղակի հորդորում եմ եւ խնդրում, իմ ավագ գործընկերն եք, որեւէ անգամ որեւէ առիթով չփորձեք խոչընդոտել կամ տեղից ռեպլիկներ անել, երբ որ ես խոսում եմ»:
Իսկ Աննա Գրիգորյանը, որը միացել է «Արցախ» նախաձեռնությանը, իր ելույթում ասաց, որ ԱԺ-ում չեն քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, այն հարցը, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայ մշակութային արժեքները ոչնչացվում են, չեն խոսել նաեւ Արցախի սահմանների ու Սյունիքի սահմանների մասին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ