Լրահոս
Օրվա լրահոսը

18-ամյա Գրետա Դրամփյանը դատական հայցի միջոցով  կարողացավ պաշտպանել իր և շուրջ 1000 դիմորդների իրավունքները

Մարտ 19,2021 14:40

Հայտնում ենք Ձեզ, որ երեկ՝ 2021 թվականի մարտի 18-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդրա Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, հրավիրելով դռնբաց դատական նիստ, քննելով  փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր՝ Գրետա Դրամփյանի 27.07.2020թ.-ի դիմումը, որոշում է կայացրել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության  21.05.2020 թվականի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված` «Պետական և ոչ պետական բարձրագույն  ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված ծրագրի)» կարգի 58-րդ  և 59-րդ  կետերը և նույն որոշմամբ  հաստատված «Բարձրագույն  ուսումնական  հաստատությունների  (ըստ բակալավրի  ու անընդհատ  և ինտեգրված  կրթական ծրագրի) 2021-2021 ուսումնական  տարվա մասնագիտությունների  և ընդունելության  քննությունների» ցանկի 23-րդ կետի  ընդունելության  մրցութային  քննություններին  վերաբերյալ դրույթները:

Ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 21.052020 թ.-ի  թիվ 826-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ  և ինտեգրված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական  տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ կառավարության  21.05.2020 թ.-ի  թիվ 826-Ն որոշմամբ  հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն  ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի  ու անընդհատ  և ինտեգրված կրթական ծրագրի)»  կարգի 3-րդ կետը՝ նույն որոշմամբ հաստատված Ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ  սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը:

Հարկ է նշել, որ 18-ամյա Գրետա Դրամփյանը դատական հայցի միջոցով  կարողացավ պաշտպանել իր և շուրջ 1000 դիմորդների իրավունքները, դեմ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ապօրինի որոշումներին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031