Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը, գնալով արագ արտահերթի, ըստ էության, հունիսի 20-ին կազմակերպում է ուսապարկերի սպանդ, քանի որ այս խմբակցության 70 տոկոսը հունիսի 21-ից լինելու է գործազուրկ. «Այլընտրանքային նախագծեր»

Մարտ 19,2021 13:42

Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով

Ծգլը, Չագուջը, Պիստը, Վլեն և, իհարկե, Պրիշը երեկվանից աշխատանքի մեջ են։ Հեղափոխական Փաշինյանի կառավարման երրորդ տարում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ՝ ռեյտինգային համակարգով։

Հեղափոխության երրորդ տարում երկրի կարևոր դեմքերը դարձյալ ձայնի «տասովշիկներն» են։

Սա Փաշինյանի մարդկային և քաղաքական դատարկության ամենացայտուն ապացույցն է։

Իշխանության գալուց հետո ոչ մի բարեփոխում չարվեց, լրիվ հակառակը՝ Փաշինյանը անխնա օգտվեց նախորդ 28 տարիների բոլոր արատավոր համակարգերից՝ դատախազություն, իրավապահներ, ՊԵԿ, Հ1, ձայն բերողներ և այլն։ Փաշինյանը երկրի գերագույն գլխավոր ֆեյքն է, որը մի բանի մասին խոսում է, լրիվ հակառակը անում։

Ու հիմա էլ, անշուշտ, նա անվերջ բացելու է ստի ու կեղծիքի իր բերանը, որպեսզի թույլ չտա որևէ գրագետ, զուսպ, խելացի միտք մտնի մեր տները։

Շուտով տեղի են ունենալու «Նոր Հայաստանի» առաջին համապետական ընտրությունները՝ «հաջողությունների» ահռելի պաշարով.

– Պատերազմ
– Պարտություն
– 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, անթիվ գերիներ ու անհետ կորածներ
– Առանց Շուշի
– Առանց Հադրութ
– Առանց Ղազանչեցոց ու Դադիվանք
– Վտանգված Սյունիք
– Շոյգուի տրամադրությունից կախված ազգային անվտանգություն
– Ահռելի պետական պարտք
– Փլուզումից 5 րոպեի վրա գտնվող տնտեսություն

Նոյեմբերի 10-ից հետո «Իմ քայլը», խիղճը և բանականությունը մի կողմ դրած, ատամներով պաշտպանեց Փաշինյանին, բայց Փաշինյանը, գնալով արագ արտահերթի, ըստ էության, հունիսի 20-ին կազմակերպում է ուսապարկերի սպանդ, քանի որ այս խմբակցության 70 տոկոսը հունիսի 21-ից լինելու է գործազուրկ։

Եվ վերջապես՝ քովիդի համաճարակի ահագնացող փուլում, երբ երկրում չկա պատվաստանյութ, դնել ընտրություններ՝ նշանակում է նորանոր մարդկանց դատապարտել մահվան՝ հանուն աթոռի, հանուն մանդատի։ Նախընտրական փուլը, հանդիպումները դառնալու են համավարակի բուռն տարածման խթանիչ։ Նախընտրական դահլիճները դառնալու են պոտենցիալ սգո սրահներ։

Հուսանք՝ սա կլինի Փաշինյանի վերջին զանգվածային արյունը։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031