Սույն թվականի փետրվար ամսին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազությանը տեղեկություն էր տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ:
ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ տասը նյութ է փոխանցվել ԱՀ ոստիկանությանը` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արցախի Հանրապետության Դատախազություն