«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրականում մենք հիմնականում չենք զգում Հայաստանի ողբերգության մասշտաբը:
– Հազարավոր զոհեր:
– Հազարավոր հաշմանդամներ:
Կարդացեք նաև
– Տասնյակ հազարավոր մարդիկ, որ կորցրեցին իրենց տները՝ այրեցին ու դուրս եկան: Ուղղակի պատկերացրեք ձեր օրինակով:
– Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հարազատներ կորցրեցին:
– Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր երկարաժամկետ այլևս չեն կարողանալու իրենց տանն ապրել, քանի որ թշնամին մոտեցել է իրենց տանն ու այդպես ապրելն ուղղակի կյանքի համար վտանգավոր է:
– Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց ապրուստի միջոցը, սեփականությունը՝ հող, տուն, անասուններ:
– Հազարավոր զոհեր կորոնավիրուսից:
– Տնտեսության աննախադեպ անկում:
– Կոլապսի ենթարկված պետական համակարգ: Վերջին երեք տարում պռավալ տվեցին իրենց գործն ու փոխվեցին գրեթե բոլոր նախարարները կամ այլ պաշտոնյանները, որոնք բացի քաղաքական խաղերից գործ անելու խնդիր ունեին:
– Հայաստանի միջազգային վարկանիշի ու դերի ահռելի անկում:
– Հարաբերությունների խզում Հայաստանի բոլոր բնական դաշնակիցների հետ:
– Սյունիքն ու Արցախի մնացած հատվածը հայտնվել են փակուղում, թշնամին մի քանի տանկով կարող է փակել մուտքը դեպի Կապան, Մեղրի, նաև դեպի Արցախ: Այսինքն շատ հեշտ կարող են շրջափակման մեջ գցել հարյուր հազարավոր հայերի:
– Թշնամու վերահսկողության տակ են հանձնվել ռազմավարական ճանապարհները, օրինակ Հյուսիս-հարավը:
– Որևէ ապագա տեսլականի ու պլանավորման բացակայություն:
– Մարդկանց հիասթափություն իշխանություններից, մարդկանց հիասթափություն ընդդիմությունից:
– Ապագայի նկատմամբ տոտալ անորոշություն ու հիասթափություն:
Ցուցակը կարելի է շարունակել, դուք էլ կարող եք ավելացնել:
Իրականում սենց մասշտաբի աղետ մեկ էլ Ցեղասպանության ժամանակ ենք ունեցել: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհերն ավելի շատ էին, բայց պետական համակարգը գոնե կոլափսի չէր ենթարկվել, մարդիկ հույս էին տեսնում ապագայի նկատմամբ: Հիմա ապագան էլ անորոշ է:
Ինչո՞ւ էս աստիճան չենք գիտակցում աղետի մակարդակը: Որովհետև տեղեկատվական դաշտը լցված է քաղաքական գզվռտոցով, օրակարգն այլ է:
Պլյուս գիտակցելու դեպքում հոգեկանդ խանգարվում է, ինչի պատճառով անկախ մեզանից շեղվում ենք, թաղում ենք մեզ մեր գործերում:
Բայց մեկ է գիշերները կծկված արթնանում ենք Քարվաճառը կամ Շուշին հիշելով:
Ի՞նչ անել: Հասկանալ, թե քո մասշտաբով վերոնշյալ աղետի ենթարկված ո՞ր ոլորտում կարող ես թեկուզ մի փոքրիկ բան փոխել դեպի դրականն ու անցնել գործի: Գործողությունն օգնում է չգժվել:
Ես ընտրել եմ տնտեսությունը: