Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովում են ջրատար կայանի շինարարության աշխատանքները, որը ջրով կապահովի Խնապատ և Ասկերան բնակավայրերին, որոնց մեծ մասը պատերազմից հետո մնացել է առանց ջրի:
Ավելի վաղ ջրատար կայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ այն գտնվում է շփման գծի անմիջական հարևանությամբ: Դրանց վերսկսումը հնարավոր է դարձել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ:
Այս պահին նշված երկու համայնքների խմելու ջուրն ապահովվում է կոմունալ ծառայությունների ուժերով, իսկ կայանի շինարարությունից հետո դրա հզորությունը կհերիքի ոչ միայն այդ քաղաքների, այլ հարակից գյուղատնտեսական տարածքների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ