Նախօրեին վարչական դատարանն Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը չեղարկեց: Կառավարությունը հայտնեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը։ Զրուցել ենք ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի հետ։
– Հիմա ո՞վ է ԶՈՒ ԳՇ պետը։ Իշխանությունը կարծում է, որ վարչական դատարանն իրավասություն չուներ կասեցնել ազատման հրամանը։
– Ի տարբերություն մնացած իրավական ակտերի, Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտն է, սահմանադրական նորմը գերակայություն ունի մնացած բոլոր օրենքների նկատմամբ․․․ եթե Սահմանադրությունը չի նախատեսել ԳՇ պետի ազատումը, մնացած բոլոր օրենքները, որոշումները պետք է բխեն այդ կետից։
– Բայց իշխանությունը չի համարում, որ հակասահմանադրական որոշում է կայացրել։
Կարդացեք նաև
– Ակնհայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բազմակի անգամներ տապալել է սահմանադրական կարգը․ սկսած դատարանների շրջափակումից, դուրս եկած միջազգային նորմերի կանոններին համապատասխան հայտարարություն ստորագրելը, նման իրավասություն նա չուներ, որովհետեւ Սահմանադրությամբ այլ կարգ էր նախատեսված։ Եթե մենք լինեինք իրավական երկիր, ապա վաղուց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցված կլիներ, եւ նա կլիներ նախնական կալանքի վայրում։ Բայց խնդիրը նրանում է, որ օրենքը չի գործում, ՀՀ գլխավոր դատախազը հանցավոր անգործություն է դրսեւորում, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը։ Օնիկ Գասպարյանին իրավունք չունեին անգամ ազատել, վերջ, սա է ամբողջը։
– Եթե իրոք ազգակործան քաղաքականություն է վարում Փաշինյանը, պիտի թողնել այդ քաղաքականությունը մինչեւ վե՞րջ իրականացնի, թե՞ կան կանխելու գործիքներ։
– Գիտեք, չենք կարող սահմանադրական մի նորմը վերցնել եւ ամբողջը կառուցել դրա շուրջը, բա մյուս ինստիտուտները գոյություն չունե՞ն, ես խոսեցի գլխավոր դատախազի, մյուսների, ՀՀ նախագահի մասին։ Եթե թիվ մեկ պաշտոնատար անձն իր դերում չէ, ազգադավ գործունեություն է իրականացնում, եւ ՀՀ նախագահն էլ հանցավոր անգործության է մատնված, ի վերջո, ՀՀ նախագահը պետության գլուխն է, եւ Սահմանադրության պահպանմանն ուղղված քայլեր ինքը պետք է անի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: