Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց եկամուտի հաշվին են էժանացրել. Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով. «Ժողովուրդ»

Մարտ 19,2021 10:58

Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։

«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց «Ռան Օիլ»՝ հետաքրքրվելու, թե ինչու են բենզինը մյուս ընկերություններից 40 դրամով էժան վաճառում։ Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից փոխանցեցին, որ իրենց եկամուտի հաշվին են էժանացրել, եւ որ բենզին ներկրում են ե՛ւ Իրանից, ե՛ւ Ռուսաստանից։ Իսկ, ահա, «Ֆլեշ»-ում անհանգիստ են. «Ռան Օիլ»-ի սահմանած ցածր գնի պատճառով սպառման ծավալները նվազել են։

Բայց ամենաուշագրավն այն է, որ Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 15-ի տվյալներով, կազմել է շուրջ 32 դրամ։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031