«Այն, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսելու էր նաեւ մշակութային եղեռն, մեզ համար գաղտնիք չէր: Ձեւավորվելով ընդամենը 100 տարի առաջ, այս պետությունը սեփականաշնորհում է իր վերահսկողության տակ անցած բնիկ ժողովուրդների մշակութային կոթողները, արվեստի գործերը եւ ընդհանրապես՝ նրանց կողմից հազարամյակներով ձեւավորված ողջ մշակութային ժառանգությունը:
Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիեւի բարձր հովանու ներքո եւ նրա կարգադրությամբ:
Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է եւ կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները: Ադրբեջանի այս վարքագիծը լիարժեքորեն տեղավորվում է այն ցեղասպան քաղաքականության մեջ, որով առաջնորդվել է մշտապես, նաեւ՝ 21-րդ դարում, ինչը փաստում է այդ պետության կազմում Արցախի գոյության անհնարինության մասին»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում