Ո՞վ է հաղթել 44-օրյա պատերազմում. Այսօր Futures studio-ի նախաձեռնությամբ «Խոսենք ապագայից» շարքի շրջանակներում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ, պատասխանելով այս հարցին, Հոլանդիայում գտնվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ, պատմաբան, կոնֆլիկտաբան, խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության ամբիոնի վարիչ Արիֆ Յունուսովը պատասխանեց. «Պաշտոնապես՝ Ադրբեջանը…Բայց ներկայումս դա ոչ թե պատերազմ էր, այլ՝ Լավրովի պլանի իրագործում: Լավրովյան պլանը եկավ փոխարինելու մադրիդյան սկզբունքներին, տարբերությունն այն էր, որ եթե մադրիդյան սկզբունքներում միջազգային խաղաղապահ ուժերի մասին էր խոսք գնում, լավրովյան պլանում խոսքը ռուս խաղաղապահների մասին էր: Չնայած նոյեմբերի 9-ի փաստաթղթով 5 տարով է նրանց տեղակայումը, բայց մենք հասկանում ենք, որ ավելի երկար է դա լինելու: Ու երբ որ ինձ հարցնում են՝ ո՞վ է հաղթել, ես ասում եմ՝ ՌԴ-ն: Այսօր մենաշնորհը ՌԴ-ի ձեռքում է՝ ո՞ւր են գնալու Փաշինյանն ու Ալիեւը բանակցությունների Մոսկվայում, ամեն ինչ որոշում է Ռուսաստանը ու գլխավոր հաղթողը միանշանակ Ռուսաստանն է: Այսօր ադրբեջանցիների ձեռքով հայերն են ջարդվել, վաղը հայերի ձեռքով ադրբեջանցիները կջարդվեն, եթե դա Մոսկվային պետք լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ