Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմբոյի եւ մյուսների» հայցը ընդդեմ Ուկրաինայի

Մարտ 19,2021 13:00

2021 թվականի մարտի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ուկրաինայի դեմ դիմում է ներկայացվել համաձայն Հռչակագրի 34-րդ հոդվածի` Կոնվենցիա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին:
Հայցվորների բողոքը ցմահ ազատազրկումից ազատման ոչ մի հեռանկար չունենալու պատճառն է:

Նրանք ապավինում են, ուղղակիորեն կամ՝ ըստ էության, Հռչակագրի 3-րդ հոդվածին, համաձայն որի. «3-րդ հոդվածի հետ համատեղելի լինելու համար նման պատժաչափը պետք է դե յուրե եւ դե ֆակտո իջեցվի, ինչը նշանակում է, որ բանտարկյալի համար պետք է լինի ազատման հեռանկար եւ վերանայման հնարավորություն»:

ՄԻԵԴ որոշման մեջ մեջբերում եւ զուգահեռ է անցկացվում 2019 թվականի մարտի 12-ի Ուկրաինայի դեմ Պետուխովի գործին:
ՄԻԵԴ որոշմամբ հայցն ընդդեմ պետության բավարարվեց:

«Սարվաթ Ռաջաբ Օգլու Ռժամովը եւ ինն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Ադրբեջանի գործով 2020 թվականի օգոստոսի 26-ին հայցվորները աստվածաբան Սաիդ Նուրսիի հետեւորդներն էին: Բողոքը կապված էր նրանց առերեւույթ ապօրինի ձերբակալման, պահման, դավանանքի ազատության խոչընդոտման, ինչպես նաեւ դատավարության կողմնակալության հետ:

Բողոքաբեր կողմն անդրադարձել էր նաեւ տուգանքի կորզմանը:

Աստվածաբանի հետեւորդները ՄԻԵԴ-ին տեղեկացրել էին, որ իրենց ոստիկանները ձերբակալել եւ պահել են 20 ժամ։
Նրանց բավական ժամանակ չէր տրամադրվել իրենց պաշտպանությունը կազմակերպելու համար, նաեւ՝ իրավաբանական օգնություն չի տրամադրվել։

Նրանք բողոքել էին նաեւ ադրբեջանական դատարաններում անհիմն կերպով հանրային լսումներին մասնակցելու իրենց իրավունքի սահմանափակումներից, որոշումներից, որոնք բավարար պատճառաբանված չէին:

2021 թվականի փետրվարի 26-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է վճարել հայցվորներին 3,700-ական եվրո՝ որոշումից հետո երեք ամիսների ընթացքում։

Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031