Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին: Դրա համար նրանցից պահանջվում էր հաղթանակ տանել կիսաեզրափակիչ գոտեմարտում եւ մտնել եզրափակիչ:
Արսենը 10:0 հաշվով ժամկետից շուտ պարտության մատնեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին ու ոսկու համար պայքարելու է բուլղարացի Գեորգի Վալենտինով Վանգելովի հետ, իսկ Վազգենը համառ պայքարում հաղթեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Հաջիեւին եւ եզրափակչում գոտեմարտելու է ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ