ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի (լուսանկարում) տեղեկացմամբ՝ հաշվետու տարում համայնքներում շարունակվել են վարչատարածքային բարեփոխումների շրջանակում նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը՝ պետական բյուջեի միջոցներով: 11 մլրդ դրամ հատկացրել են համայնքային բյուջեները, ինչը փաստում է, որ ՏԻՄ-երի ինստիտուտն աշխատում է: Համայնքային ծրագրերի իրականացմանը մասնակցել են նաեւ այլ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կատարելով 700 մլն դրամի չափով ներդրումներ:
Զարգացման ծրագրեր են իրականացվել 28 միավորված համայնքներում. այդ նպատակով հատկացվել է 1,85 մլրդ դրամ դրամաշնորհային օժանդակություն: 2,1 մլրդ դրամ ուղղվել է Ադրբեջանից բռնագաղթած մեր 185 հայրենակիցների ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: Ծրագիրը դեռ շարունակվում է. նախատեսվում է այս տարի բնակարանով ապահովել մոտ 200-240 փախստական ընտանիքի: Փոխնախարարը կարծում է, որ 1-2 տարվա ընթացքում այս խնդիրը Կառավարությունը կլուծի:
Ջրառը Սեւանա լճից ավելի քիչ է եղել, քան նախատեսված էր:
Կարդացեք նաև
Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի այս տարի. նախորդ տարի այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են: 10 խոշոր համայնք էլ թվայնացվել է:
ՀՀ Ազգային ժողով