Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունում «Դասավանդիր առ հույս» ծրագրի ուսուցչուհիները արցախցի երեխաների համար միջոցառում էին կազմակերպել։
Միջոցառմանը միացել էին նաև Տավուշի մարզի Գոշ և Աղավնավանք համայնքում սովորող արցախցի դպրոցականները։
Երեխաները իրենց փոքրիկ երաժշտական և խաղային համարներով կարողացել են փոքրիկ տոն ստեղծել, ոչ միայն իրենց հայրենակից երեխաների, այլ նաև գիշերօթիկում արցախյան 44 օրյա պատերազմից հետո ժամանակավոր ապաստանած արցախցի մեծահասակների համար։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նունե Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման ընթացքում երեխաները կարդացել են գարնան գալուստը գովերգող խոսքեր, ունեցել են տիկնիկային ներկայացումներ և ժողովրդական երգ ու պարի համարներ. «Մենք նաև հրավիրել էինք Դիլիջանի դհոլչիների նվագախումբը, որոնք ուղղակի ծաղկեցրեցին միջոցառումը և մեծ ուրախություն պատճառեցին ներկաներին։ Միջոցառման գլխավոր նպատակը ոչ միայն գարնան գալուստն էր, այլ նաև նպատակ ուներ երեխաներին ծանոթացնել հայկական ժողովրդական երգ ու պարին և ազգային ավանդույթներին»։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ