Շանթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ հայրենակիցներ:
Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընացներին:
Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:
Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է:
Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:
Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ: