Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը համարում է Հայաստանի ներքին գործը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱԳՆ-ն այդպիսի հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործը»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ