Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն. «Արտահերթ ընտրությունները պետք է դիտարկվեն ոչ թե նպատակ, իսկ իշխանությունների դեպքում` հանրային պահանջի ֆորմալ բավարարում, այլ` որպես նվազագույն անհրաժեշտ միջոց` ուղղված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը»

Մարտ 18,2021 21:38

Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը ուշացած է, սակայն շարունակում է մնալ Սահմանադրության շրջանակներում միակ ֆորմալ և նվազագույն քայլը, որը միտված է քաղաքական ճգնաժամի հաղթահարման փորձին: Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ միայն ընտրությունների արդյունքում չի կարող հաղթահարվել քաղաքական ճգնաժամը, հատկապես, երբ «քաղաքական պատասխանատվության» ինստիտուտի բացակայությամբ պայմանավորված չկան ազատ և արդար ընտրությունների անցկացման նվազագույն երաշխիքներ:

Արտահերթ ընտրությունները կշարունակեն մնալ որպես անարդյունք արարողակարգ և ավելի կխորացնեն ճգնաժամն ու անորոշությունները, եթե, առաջին հերթին, իշխանության, և ապա քաղաքական մնացյալ դերակատարների կողմից այն չուղեկցվի քաղաքական բարձր պատասխանատվությամբ և հանրային շահի հստակ գերակայությամբ:

Այսպիսով, արտահերթ ընտրությունները քաղաքական դերակատարների կողմից պետք է դիտարկվեն ոչ թե նպատակ, իսկ իշխանությունների դեպքում` հանրային պահանջի ֆորմալ բավարարում, այլ` որպես նվազագույն անհրաժեշտ միջոց` ուղղված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031