Օրեր առաջ Իտալիայի կառավարությունը առաջադրել է թեկնածուներ մի շարք երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար: Երկրների թվում են Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան, որոնք հավանաբար շուտով կհաստատեն առաջադրված թեկնածությունները:
Մոտ հինգ ամիս տևած դադարից հետո հայտնի դարձավ, որ մեր երկրում Իտալիայի կողմից առաջադրված թեկնածուն Ալֆոնսո Դի Ռիզոն է, ով մինչ այդ հանդիսացել է Իտալիայի դեսպանը Փղոսկրի ափում՝ Կոտ դ՛Իվուարում:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանում Իտալիայի դեսպանն էր Ն.Գ. պրն. Վինչենցո Դել Մոնակոն, ով մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը ավարտեց նախորդ տարվա նոյեմբերին:
Անի Վարդանյան