Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը հասել են կիսաեզրափակիչ:
Արսենը պայքարից դուրս է թողել բելառուս Վլադիսլավ Անդրեեւին ու վրացի Բեկա Բուջիաշվիլուն, իսկ Վազգենը հաղթել է բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովին, բելառուս Նիուրգուն Սկրյաբինին եւ վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլուն:
Տոկիոյի օլիմպիական վարկանիշ նվաճելու համար մեր ըմբիշներին օդի պես եւս մեկական հաղթանակ է հարկավոր:
Արսեն Հարությունյանի մրցակիցն այսօր երեկոյան Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Յացենկոն է, իսկ Վազգեն Թեւանյանինը՝ Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդմուրադ Հաջիեւը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ