Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի գործով դատարանը մտավ խորհրդակցական սենյակ․Կառավարությունն այդպես էլ դիրքորոշում չարտահայտեց . «Ա1+»

Մարտ 18,2021 19:43
a1

Արդյո՞ք Վարչական դատարանը կճանաչի «Ա1+»-ի` 18 տարի առաջ խախտված իրավունքները՝ պարզ կլինի ապրիլի 6-ին։ «Ա1+»-ը պահանջում է առոչինչ ճանաչել 2003թ․-ի 7 մրցույթների վերաբերյալ ՀՌՀ որոշումները, որոնցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։

Հայցով պատասխանողները ՀՀ կառավարությունն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն են։

Գրեթե մեկ տարի տևած դատաքննության ընթացքում Կառավարությունը որևէ դիրքորոշում կամ առարկություն այդպես էլ չի արտահայտել։ Դատական նիստերին ներկայություն չի ապահովել, մինչդեռ օրենքով սահմանված կարգով Կառավարությունը պարտավոր էր առնվազն հայցադիմումի պատասխան ներկայացնել․

«Տեղի ունեցած երեք լիարժեք դատական նիստերի ընթացքում մենք այդ հարցը բարձրաձայնել ենք, որ Կառավարությունն է այն մարմինը, ում մեր կողմից ներկայացրած հայցադիմումով վերագրվում է ապօրինություն, ՀՌՀ-ն զուտ կատարողն է եղել, իսկ ճնշումները եղել են Կառավարությունից»,-ասում է «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը։

Դատական վերջին նիստից առաջ Կառավարությունը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ իրեն դատավարական կազմից հանելու վերաբերյալ, քանի որ համարում է, որ այս գործով ինքը պատասխանող կողմ չէ։

Դատարանը չքննեց Կառավարության կողմից ներկայացված այս միջնորդությունը, քանի որ այն ներկայացվել էր խախտումով։

«Ա1+»-ի շահերի ներկայացուցիչը կառավարության այս քայլերը առնվազն անտրամաբանական է համարում․«Եթե կառավարությունը գտնում էր, որ պատշաճ պատասխանող չէ, դա չեն անում մեկ տարի հետ, անում են, երբ հայցադիմումի օրինակը ստանում են, երկրորդ՝ օրենքը ասում է՝ հայցվորն է ընտրում պատասխանողին, իրենց ենթադրությունները իրավական հիմք չունեն»։

Հարցն ունի նաև բարոյական կողմ, պնդում է Դավիթ Ասատրյանը։ Կառավարությունը տոտալ լռություն է պահպանել այն պայմաններում, երբ «Ա1+»-ի ներկայացուցիչները բազմաթիվ նամակներ են հղել կառավարությանը, խնդրել կատարել իրենց պարտականությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031