Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում կորոնավիրուսից մահերի թիվն անցյալ տարվա համեմատությամբ շատացել է. ԱՀԿ

Մարտ 18,2021 19:34

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն նշում է, որ Եվրոպայում կորոնավիրուսից մահերի թիվն այսօր ավելի բարձր է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:

«Անցյալ շաբաթ տարածաշրջանում նոր մահերի թիվը գերազանցեց 900 հազարը: Ամեն շաբաթ վիրուսի պատճառով տարածաշրջանում մահանում է ավելի քան 20 հազար մարդ: Եվրոպայում COVID-19-ից մահացողների թիվն ավելի շատ է, քան անցյալ տարի այս ժամանակ, ինչը արտացոլում է այս վիրուսի լայն տարածումը»,- ասել է նա:

Կլյուգեի խոսքով՝ առավել լուրջ իրավիճակ է առաջացել Եվրոպայի այն հատվածներում, որոնք 2020թ. առաջին կիսամյակին բարեհաջող պայքարում էին հիվանդության դեմ: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում և Բալթյան երկրներում վարակակիրների, հոսպիտալացվածների և մահերի թիվը ամենաբարձրերից մեկն է աշխարհում:

«Հիվանդացությունը շարունակում է աճել և շարժվել դեպի արևելք: Մենք նկատում ենք երեք շաբաթում COVID-19-ի դեպքերի աճ, ընդ որում, անցյալ շաբաթ Եվրոպայում արձանագրվել է ավելի քան 1,2 մլն նոր դեպք»,- ասել է Կլյուգեն:

Ընդ որում, 53 երկրներից կամ տարածքներից 48-ը հայտնել են բրիտանական նոր շտամպի առկայության մասին:
Այն դեպքում, երբ 27 երկրներ այս պահին ամբողջությամբ կամ մասամբ մեկուսացման մեջ են, 21 երկիր աստիճանաբար թուլացնում են սահմանափակող միջոցները:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031