«Երրորդ նախագահը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլեւ ականավոր պետական գործիչ, որը հիմք է դրել ՀՀ անվտանգությանը, բանակի ստեղծմանը, եւ այս շինծու դատավարության ժամանակ մեկ տարի առաջ նա ասաց՝ թույլ չի տա, որպեսզի Արցախը երբեւէ լինի Ադրբեջանի կազմում։ Դրա համար են նրան դատում»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների եւ թիմակիցների հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանից վախենում են․ «Նա մարդ է, որը ստեղծել է ամեն ինչ՝ բանակ, պետություն, անվտանգություն։ Այսօր անգամ նրա ստվերից են վախենում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ