Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը պնդում է, որ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա:
Նա իրավապահ մարմիններին կոչ արեց հետեւել իր հրապարակմանը, ասելով, որ գնալու է ոստիկանություն՝ դիմում գրելու: Ըստ Ֆահրադյանի՝ Արշակյանը հարվածել է իր ձեռքին, վնասել համակարգիչը եւ հեռախոսը:
Հակոբ Արշակյանը նեղսրտել է լրագրողի այն հարցից, թե ինչու է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում նստած։