Լրահոս
Օրվա լրահոսը

Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

Մարտ 18,2021 16:12

Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award)  մրցանակը:

STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման և մշակման արագություն ապահովելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում Raiffeisen Bank International-ի վստահությունը և շնորհակալ ենք մեր աշխատանքի բարձր գնահատականի համար: Մենք կշարունակենք ամրապնդել Raiffeisen Bank International- ի հետ մեր համագործակցությունը, ինչպես նաև մեր հաճախորդների համար բարձրացնել միջազգային փոխանցումների մատչելիությունը», – նշում է Յունիբանկի թղթակցային հարաբերությունների զարգացման համակարգող Վահագն Ղազինյանը:

Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031