«Արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ Ինչո՞ւ ենք փչում արհեստական օրակարգ։ Մենք Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնելու, եւ դեկտեմբերին նա հայտարարեց ընտրությունների մասին ու հետ քաշվեց։ Հիմա նորից է խոսում արտահերթի մասին։ Սա կեղծ օրակարգ է Նիկոլի համար»,- Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նկատենք, որ Աշոտյանի այս խոսքերի ժամանակ դեռ հայտնի չէր, որ իշխանությունն արդեն նշանակել է արտահերթ ընտրությունների օր:
Արմեն Աշոտյանը շեշտեց․ «Նիկոլը հիմա էլ կարող է գնալ արտահերթ ընտրությունների, բայց չի գնում, որովհետեւ իր ԱԺ խմբակցության վրա իշխանություն չունի։ Նա անգամ իր խմբակցության վրա իշխանություն չունի, ուր մնաց երկրի վրա իշխանություն ունենա։ Նա արտահերթ ընտրությունների օրակարգն առաջ է բրդում՝ սեփական դավաճանությունը լեգիտիմացնելու համար։ Եթե ընդդիմությունը պահի բռունցքը, վստահ եմ՝ ընտրությունները չեն լինի Նիկոլի օրակարգով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ