Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի չորս ըմբիշներից երեքը շարունակում են պայքարը: 57 կգ քաշային Արսեն Հարությունյանից հետո ժամանակից շուտ հաղթանակ տարան Վազգեն Թեւանյանը (լուսանկարում)՝ 65 կգ, եւ Հրայր Ալիխանյանը՝ 74 կգ: Մեր հավաքականից միայն 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ