«Օնիկ Գասպարյանը շտաբի պետ է եւ վերջ։ Թե ինչ կանի նա հետո, չգիտեմ, բայց նրանից կան ակնկալիքներ։ Այնպես չէ, որ մենք հանդիսատեսի դերում ենք եւ հետեւում ենք։ Նա պետք է վերցնի իշխանությունը՝ այն իշխանությունը, որն իրեն տրված է մանդատով, այն է՝ ԳՇ ղեկավարումը»,-Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ վարչական դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը վերականգնվել է իր աշխատանքում։ Արմեն Աշոտյանը շեշտեց․ «Ռազմական դրության իմաստ ՀՀ-ում չկա։ Օնիկ Գասպարյանը պետք է բարձրաձայնի այն մասին, որ ՀՀ-ում ռազմական դրության կարիք չկա, այլապես Նիկոլն ասում է՝ թե ամեն ինչ լավ է, բայց պահում է ռազմական դրությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ