Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը»․ Սերժ Սարգսյան

Մարտ 18,2021 15:20

«Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության եւ քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին։ Այլընտրանք չկա»,-Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր իր գործով դատական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս երեք տարիներին մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց եւ կոփվեցինք։ Մեր շարքերը բյուրեղացան, եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ մրցունակ թիմ, ու պայքարելու ենք մեր ազգային պետության համար»,-նշեց նա։

Սերժ Սարգսյանը շեշտեց․ «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ, եւ իմ կյանքում ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն ՀՀ ժողովրդի՝ զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում կարող եք վստահ լինել։ ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված եւ ազնիվ»։

Լրագրողները հետաքրքրվեցին հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, սակայն Սերժ Սարգսյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ իշխանության քայլերը դժվար է կանխատեսել․ «Երբ կլինի ընտրությունների նշանակման մասին որոշում, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031