Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման մասին

Մարտ 18,2021 15:09

Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում: Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը:

«Ցավոք դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,-ասել է Արցախի հոգևոր առաջնորդը:

Մայր աթոռ սբ. Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը:

Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով- բանակ-եկեղեցի փոխգործակցությունը:

Հանդիպմանը ներկա էր Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

ԱՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031