Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Մարտ 18,2021 15:04

Նախարարը վստահեցնում է՝ եթե ՔԿ-ի վարույթում քննվող քրեական գործով լինեն փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը,  վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն  ջրօգտագործման թույլտվությունները, ապա իր  լիազորություններով  խիստ հակադարձում կանի:

Այս պահին Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ որոշում չկա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա վստահեցրեց՝ ինքը  հենվելու է քրեական գործի վարույթով բացահայտված հնարավոր ապօրինությունների վրա, որով էլ կպայմանավորի իր հետագա գործիքակազմերի իրականացումը՝ ՇՄԱԳ-ի կամ այլ  փորձաքննությունների․ «Այս պահի դրությամբ, քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, եւ օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, դեռեւս հանրայնացված չէ, չեմ կարող մեկնաբանություն անել։ Բայց ես կարող եմ ձեզ երաշխավորել՝ եթե քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, մինչ այս տրամադրված վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն Լիդիան Արմենիայի ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես ինքս իմ լիազորություններով ամենախիստ հակադարձումը կանեմ։ Բայց եթե իրավական երկրում որեւէ նման օբյեկտիվ իրականություն ի հայտ չգա, շրջակա միջավայրի նախարարը որեւէ մանդատ չունի՝ միջամտելու այդ գործընթացին, քանի որ տնտեսվարողն այս պահին տնօրինում է բոլոր այն թույլտվությունները, լիցենզիաները եւ ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունները, որն իրեն թույլ կտա շահագործելու հանքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031