Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Ես տեսնում եմ ողբերգությունից հառնելու ճանապարհը՝ կապիտուլյանտները պետք է հեռանան»

Մարտ 18,2021 14:40

«Երկու տարի առաջ «կարվեց» մի քրեական գործ, որի շրջանակում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրին, գործն ուղարկեցին դատարան։ Հիշո՞ւմ եք, որ նախորդ տարի այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին»,-Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր իր գործով դատական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց․ «Ոմանք տարակուսեցին։ Իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք զգում էինք եւ կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումներն ու ապօրինությունները։ Սրանք ոչ միայն իմ հանդեպ էին։ Այս հետապնդումները 2018թ․-ից ՀՀ-ում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը եւ մեր ազգային իղձերը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, եւ հիմա ուզում եմ եւս մեկ անգամ շեշտեմ՝ մեր ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։ Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով եւ հայրենազրկմամբ, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանան այս իշխանության մտադրություններն ու էությունը։ Եւ այսօր եւս ցանկանում եմ ուղերձ հղել, ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին ՀՀ ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն Արցախի եւ ՀՀ ապագայի համար։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն նրանք ՀՀ-ի ներսում, թե ՀՀ-ից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ ողբերգությունից հառնելու ճանապարհը՝ կապիտուլյանտները պետք է հեռանան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031