Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի և չգազավորված խմելու ջրի արտադրամասերում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. ՍԱՏՄ

Մարտ 18,2021 14:45

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Արթ-Դավ-Սյուն» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) և հայտնաբերել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:   Այստեղ բացակայել է նաև անխափան ջրամատակարարումը, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:

Կասեցվել է նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գործող «Մա-Ակ Տրանս» ՍՊԸ գործունեությունը, որը զբաղվում է չգազավորված խմելու ջրերի արտադրությամբ: Ստուգումը ցույց է տվել, որ այստեղ ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, ներառյալ՝ բացակայել են անձնակազմի համար հանդերձարանը և սանհանգույցը:

Այստեղ ևս սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Ընկերություններին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031