Մինչ կառավարությունը դատարաների վրա ազդելու մասին իր հերթական հայտարարությունն է անում՝ նշելով, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, և դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը վերականգնել է նրան աշխատանքի, քանի դեռ դատական վեճը ավարտին չի հասել։
Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն այս պահին գտնվում է հոսպիտալում՝ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրներ են, պարոն Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել։ Միայն Yerevan.Today-ին տեղեկացրեց, որ ճիշտ են մեր տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։
Սյուզի Բադոյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: