Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքի կատարողական վարույթները կարճվելու դեպքում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի

Մարտ 18,2021 12:46

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ

✅ Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։

✅Օրենքի վերջնական ընդունման արդյունքում ՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝

☑️ զոհված,

☑️ հաշմանդամ դարձած,

☑️ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները,  որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031