Լրահոս
Օրվա լրահոսը

Զովունիում բնակելի նոր թաղամաս կկառուցվի․ կառավարությունը հաստատեց որոշումը

Մարտ 18,2021 12:08

Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում նոր թաղամաս կկառուցվի։ Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծ, ըստ որի՝ կառուցապատում իրականացնող «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին թույլատրվեց Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամաս կառուցելու համար համայնքի հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարել։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ ընկերությունը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձեւով կադաստրային արժեքով ձեռք բերել Զովունի գյուղի 3.3 հեկտար մակերեսով հողամաս՝ 150 միլիոն 531 հազար դրամով, որը մոտ է շուկայական արժեքին։

Ընկերությունը նախատեսում է նշված տարածքում կառուցել բնակելի թաղամաս՝ 18 բնակելի եւ 1 հասարակական շենք, իսկ ընդհանուր տարածքի 40%-ը պետք է կանաչապատվի։ Պարոն Պապիկյանի խոսքով՝ ներդրումային այս ծրագրի արժեքը կազմում է 18 միլիարդ 898 միլիոն դրամ, թաղամասի կառուցապատումը մեկնարկելու է շինթույլտվություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, թաղամասը շահագործման կհանձնվի հինգ տարվա ընթացքում։

«Բացի այս, ընկերությունը պարտավորվում է հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո Զովունիում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի կամ խաղահրապարակի սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային արժեքով մոտ 50 միլիոն դրամի շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքներ։ Բավականին հաջող ծրագիր է, կարող է նոր շունչ հաղորդել Զովունի համայնքին»,-ասաց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031