Լրահոս
Օրվա լրահոսը

Թող որ տարածաշրջանում երկիրը ամենաթույլն ու ամենաանպաշտպանն է, բայց գիտի՝ դեռ կարող է հրապարակում ամբոխ հավաքել. Վարդան Հարությունյան. «Ալիք մեդիա»

Մարտ 18,2021 12:12

«Ալիք մեդիա». Հազարավոր երիտասարդ կյանքեր զոհելուց, հազարավոր երիտասարդների խեղելուց, այսքան կորուստներ արձանագրելուց հետո շարունակում է ինքնագոհ ու անվրդով ապրել ու իշխանությունը պահելու ծրագրեր մտմտալ։

Փաշինյանի դեպքում սեփական մեղքը չտեսնելը եւ չընդունելը պատահական չէ։ Սա վարքագիծ է։ Այդպես է նա ապրում։ Դրա լավագույն վկայությունը պատերազմի առաջին օրը խորհրդարանում նրա ունեցած ելույթի այս հատվածն է․ «Եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլեւս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։

Այս մեջբերումը բնութագրում է հեղինակի էությունը։ Ցույց է տալիս, որ նա իրականության հետ առերեսվել չի կամենում։ Չի պատրաստվում իր ակնհայտ պարտությունը ընդունել։ Բոլորը տեսնում ու արձանագրում են նրա պարտությունը, բոլորն իրենց ապագա ծրագրերը մշակում են այդ պարտությունը հաշվի առնելով, բոլորն այդ պարտության փաստի հետ հաշվի են նստում, իսկ նա՝ ոչ։

Չգիտի, որ հաջորդ պարտություններից խուսափելու համար պետք է պարտության հետ առերեսվել, կարողանալ հաշվի նստել պարտության փաստի հետ, վերլուծել ու խորապես հասկանալ պարտության պատճառները։

Միայն կամակոր, արկածախնդիր, անսկզբունք, կայուն համոզմունքներից զուրկ մարդն է ունակ չտեսնելու տալ իրականությունը։ Առանց բարդույթների, առանց հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու հայտարարել, թե չկա պարտություն։

Այստեղից էլ ծնվում է նրա ամբոխավարությունը։ Այստեղից է, որ պատերազմի զոհերի հիշատակի երթը, կամ մարտի 1-ի հանրահավաքը սեփական աջակցության ցույցի է վերածում։

Հավաքված բազմությունը նրա տարերքն է։ Ամբոխի վեր մեկնված ձեռքերը, ամբոխի բացականչությունները, ամեն ինչ ոտնատակ տալու, ամեն ինչ փշրելու ու ոչնչացնելու պատրաստակամությունը ոգեւորում է նրան։ Թող որ տապալվել է բոլոր ճակատներում։ Թող որ զիջել է ինչ պահանջել են։ Թող որ՝ ո՛չ ներսում, ո՛չ, հատկապես, դրսում, որպես վարչապետ չի ընկալվում։ Թող որ վտանգված են երկրի սահմանները։ Թող որ հակառակորդը երկրի սահմաններից ներս է իր ոտքը դրել։ Թող որ տարածաշրջանում երկիրը ամենաթույլն ու ամենաանպաշտպանն է, բայց գիտի՝ դեռ կարող է հրապարակում ամբոխ հավաքել։ Իր ձեռքի ցանկացած շարժում, իր ցանկացած բացականչություն այդ ամբոխը կրկնելու ու բազմապատկելու է։ Այս պարագան որոշիչ է։

Ով ինչ կուզի՝ թող ասի, որքան ակնհայտ կուզի՝ թող լինի պարտությունը, ինքը ոչ մի դեպքում իրեն մեղավոր չի համարելու ու ոչ մի դեպքում չի ընդունելու իր պարտությունը։

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031