Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուճապը, ես ինչպես հասկացա, ֆեյսբուքում է լինում: Եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք». «Հրապարակ»

Մարտ 18,2021 11:42

Մենք փորձեցինք հասկանալ, թե ուրիշ որտեղ ունենք վտանգի տակ գտնվող տարածքներ, որոնք մի օր նույնպես կարող են GPS-ով սահմանազատումների ենթարկվել։ Մասնավորապես, սահմանամերձ է նաեւ Արարատի մարզը, որտեղ Տիգրանաշեն համայնքը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ իր նախկին՝ Քյարքի անունով, սահմանամերձ գյուղերից է, այն անկլավ է եղել, այսինքն՝ պատկանում է Հայաստանին, սակայն այդ նույն GPS-ով կարող են ասել, որ գտնվում է Նախիջեւանի տարածքում։ Տիգրանաշենը խոշորացված Պարույր Սեւակ համայնքի կազմում է գտնվում։ Մենք զրուցեցինք Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ։ Հարցրինք, թե կարո՞ղ է մի օր էլ GPS-ն իրենց գյուղ հասել։

Ստեփանյանին հարցրինք՝ տեսնելով Սյունիքի վիճակը, իշխանություններից՝ մարզպետից կամ որեւէ այլ մեկից չե՞ն հարցրել, թե այդ սահմանազատումները կարո՞ղ են մի օր էլ իրենց վերաբերել, ճշտումներ փորձե՞լ է անել։

«Իմ հասկանալով՝ եթե նման բան լինի, առաջինը մենք կզգուշացվենք, իսկ մենք նման զգուշացում չենք ստացել, մեր հետաքրքրվելն էլ պատճառ չունի»,- պատասխանեց համայնքապետը։ Նրան հարցրինք նաեւ, թե բնակչության շրջանում անհանգստություն չկա՞ այս հարցով։

«Անհանգստություն չկա, խուճապ չկա, համայնքը զբաղվում է իր առօրյա հոգսերով։ Խուճապը, ես ինչպես հասկացա, Ֆեյսբուքի տարածքում է լինում»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031