Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկի Ռուսաստանը, որ գերտերություն է, չի կարող ասել, որ անվտանգ է: Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է․ Սյունիքի համայնքապետերը՝ Արմեն Խաչատրյանին. «168 ժամ»

Մարտ 18,2021 11:03

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մարտի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Սյունիքում տիրող իրավիճակին, և վստահեցրեց, թե Սյունիքն այսօր շատ անվտանգ է։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունից հետո սյունեցիներն իրենց վրդովմունքն ու զայրույթն էին արտահայտել՝ նշելով, որ ինչպես կարող են խոսել անվտանգ Սյունիքից, երբ իշխանության ձեռամբ ադրբեջանցի զինվորներն իրենց դրոշներով արդեն Սյունիքում են։

168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իշխանությունը 6 ամիս առաջ էլ էր ասում, որ երկիրն անվտանգ է, բայց արդյունքում պատերազմ եղավ։

«Այդ ո՞վ կարող է ասել, որ անվտանգ ենք՝ ոչ ոք, իսկի Ռուսաստանը, որ գերտերություն է, չի կարող ասել, որ անվտանգ է։ Ենթադրենք, գնում-գալիս ենք Կապան, կամ այս պահին գյուղի կենտրոնում կանգնած ենք՝ հա, անվտանգ ենք, բայց մենք ի՞նչ գիտենք՝ գիշերը մեզ հետ ի՞նչ է լինելու, կամ վաղն ի՞նչ է լինելու, ո՞վ է երաշխավորելու»,- նշեց Ներսես Շադունցը։

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Ես միայն մեկ բան կասեմ՝ Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է։ Ցանկացած պահի վտանգ կա»։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031