Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերլուծությունները թույլատրում են կանխատեսել, որ ամբողջ աշխարհում գների արագ աճի ժամանակաշրջանն աստիճանաբար վերադառնում է». «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 18,2021 10:47

Հայաստանում հիմա մի վիճակ է, երբ շարքային սպառողը, բառիս բուն իմաստով, գնաճի պատճառով վախենում է խանութ մտնել։ Մասնագետներն այլ բառ կօգտագործեն՝ «մտահոգվել», «անհանգստանալ», բայց դրանից սպառողի հոգեվիճակը չի փոխվի։ Նա համեմատում է՝ ամիսներ առաջ ինչ էր կարողանում գնել, ասենք, 5 հազար դրամով եւ այսօ՛ր ինչ է կարողանում։ Այս դեպքում նրան գրեթե չեն հետաքրքրում Կենտրոնական բանկի գնաճային մեխանիզմները, իրավիճակի պատճառները։ Սպառողը հետեւանքն է տեսնում, որն ուղղակիորեն իր գրպանում է եւ «տնտեսական պայուսակում»։ Այնուամենայնիվ, փորձենք հնարավորինս հակիրճ ներկայացնել գնաճի խորքային պատճառները եւ ճգնաժամի հաղթահարման ուղիները: Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ Կարեն Սարգսյանին։

Հայաստանում գնաճի պատճառներին անդրադառնալուց առաջ նա նախ շեշտեց, որ թեեւ որոշակի ներքին գործոնների առկայությանը, գնաճն ունի համաշխարհային բնույթ. «Կատարված վերլուծությունները թույլատրում են կանխատեսել, որ ամբողջ աշխարհում գների արագ աճի ժամանակաշրջանն աստիճանաբար վերադառնում է: Ստեղծված իրավիճակի առանձնահատուկ վտանգը գնաճն արագացնող բազմաթիվ գործոնների մեջ է եւ նաեւ այն բանում, որ հակաինֆլյացիոն միջոցառումները կպահանջեն տնտեսության աջակցության ծրագրերի կասեցում, ինչը սպառնում է նոր՝ ավելի սուր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամով»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031