Բուդապեշտում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Տոկիոյի օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է չորս ըմբիշով: Երեկ կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների առաջին մրցակիցներին նախնական փուլում:
57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բելառուս Վլադիսլավ Անդրեեւի, 65 կգ-ում Վազգեն Թեւանյանը՝ բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովի, 74 կգ-ում Հրայր Ալիխանյանը՝ Ավստրիայի ներկայացուցիչ Սիմոն Մարշլի հետ, իսկ 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Ահմեդ Այբուեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ