Օնիկ Գասպարյանը ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից եւ նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի եւ կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով:
Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։