Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ. «168 ժամ»

Մարտ 18,2021 08:30

2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հանուն այս կամ այն շահի բավարարման պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու արժեք, համոզմունք ու գաղափար։ Օրինակները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանում կատարված իշխանափոխություն, ակնհայտ կոռուպցիոն նպատակներով բանակի համար կասկածելի ու անպետք սպառազինության գնումից՝ մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության մանիպուլյացիա ու խաբեություն։

Բոլոր այս և տասնյակ նմանատիպ օրինակներում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ հանուն տվյալ պահի շահի՝ պատրաստ է ոտնահարել սահմանադրականության, օրինականության, բարոյականության, ազնվության և բազմաթիվ այլ արժեքներ ու սկզբունքներ։ Դա արտահայտվել ու արտահայտվում է նրա՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

…Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ, չունենալով արգելակներ՝ նա կանգ չի առնի անգամ ֆանտաստիկ թվացող քայլի առաջ, եթե դա կբավարարի նրա շահը։

Արշավիր ԻՇԽԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031